Հունիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Եվրոպական ազատ դաշինք» եվրոպական քաղաքական կուսակցության պատվիրակության անդամներ Միգել Մարտինեզ Թոմիին, Էվա Բիդանիա Իբարգուտխիին եւ Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոային, որոնք գտնվում են Արցախում ճանաչողական այցով։
Կարեն Միրզոյանն կարեւորել է Արցախի քաղաքական ուժերի եւ «Եվրոպական ազատ դաշինք» կուսակցության միջեւ քաղաքական երկխոսության եւ համագործակցության հաստատումն ու զարգացումը եւ կարծիք հայտնել, որ այն կրելու է փոխշահավետ բնույթ։ Արտաքին գործերի նախարարը եւ պատվիրակության անդամները մտքեր են փոխանակել այդ համագործակցության ձեւերի եւ մեխանիզմների շուրջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։





























