Ռուսաստանի խորհրդարանը հավանություն է տվել Տաջիկստանի քաղաքացիների՝ ՌԴ մուտք գործելու նոր կանոններին, որոնք 2015-ի հունվարի 1-ից ՌԴ սահմանը կարող են հատել միայն արտասահմանյան անձնագրի առկայության դեպքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի որոշմամբ փոփոխվել էր ՌԴ մուտք գործելու ռեժիմը Տաջիկստանի քաղաքացիների համար:

Ռուսաստանի ԱԳՆ տվյալներով՝ ներկայումս Ռուսաստանում աշխատում է մոտ 1,5 մլն Տաջիկստանի քաղաքացի:

«Դա լավ է, որովհետեւ մենք պետք է կարգուկանոն մտցնենք մեր միգրացիոն քաղաքականության մեջ:Երբ տարբեր գնահատականներով, մեր երկրում ապօրինի գտնվում են մինչեւ 8 մլն օտարերկրյա քաղաքացիներ, դա սպառնալիք է երկրի տնտեսության ու անվտանգության համար»,-«Ռոսիա-24»-ի եթերում հայտարարել է «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը: