«Իրաքի եւ Շամի (Լեւանտի) իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները ամբողջական վերահսկողություն են հաստատել Նայնավա նահանգի Թալ-Աֆար քաղաքում:
Նահանգի իշխանությունների խոսքով՝ քաղաքը ձեռքից ձեռք է անցել նախորդ մեկ շաբաթվա ընթացքում, այն բանից հետո, երբ գրոհայինները գրավել են Մոսուլը, որը Թալ-Աֆարից 50 կմ հեռավարության վրա է:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին իսլամիստները Սուննի ցեղախմբերի ու Սադամ Հուսեյնի բանակի նախկին զինվորականների օգնությամբ հարձակում էին սկսել Իրաքի հյուսիսում գտնվող խոշոր քաղաքների վրա:
«Իրաքի եւ Շամի (Լեւանտի) իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները հայտարարել են երկրի մայրաքաղաք Բաղդադը գրավելու իրենց մտադրության մասին: Ներկայումս գրոհայինները գրավել են Նայնավա, Սալահ-էդ-Դին նահանգները եւ Անբար նահանգի մոտ 70 տոկոսը:





























