Իտալիայի իրավապահները Սիցիլիա կղղզում համամաֆիոզային «Ապոկալիպսիս» գործողության շրջանակներում 95 մարդու են կալանավորել:

Առգրավվել է ավելի քան մեկ մլն եվրո արժողությամբ ունեցվածք, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բոլոր կալանավորվածները, որոնց շարքում են նաեւ տեղի կլանների ազդեցիկ ներկայացուցիչներ, մեղադրվում են բանդիտիզմի, հափշտակությունների, անօրինական ֆինանսական օպերացիաների մեջ: