Մինչեւ 2014թ.-ի ավարտը ԵՄ-ն Հայաստանին 20 մլն եվրո կհատկացնի սկսնակ միջին եւ փոքր բիզնեսի զարգացման համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Դիրք Լորենցը Երեւանում «DigiTec Business» ֆորումի ժամանակ:

Քաղաքականության, տնտեսության, տեղեկատվության եւ մամուլի բաժնի ղեկավար Լորենցը նշել է, որ միջոցներ տրամադրվելու են ներդրումների տեսքով տարբեր սեկտորների փոքր եւ միջին ձեռնարկությունների կապիտալում: «Մենք ուրախ կլինեն IT- նախաձեռնողների հայցերին»,- նշել է նա:

Նա հավելել է, որ ներդրումները բաժնետիրական կապիտալ կօգնեն մեղմացնել սահնափակ մուտքը ֆինանսներին, որոնք փոքր եւ միջին բիզնես-սուբյեկտները դեռ իրենց վրա կրում են Հայաստանում: Աջակցություն կարող են ստանալ ինչպես սկսնակները, այնպես էլ նրանք, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց գործը:

«Հայաստանում ֆինանսների մուտքը, մեր կարծիքով, դեռ սահմանափակ է, այստեղ անելիք կա: Ուստի մենք ուրախ ենք հնարավորությանը բարելավել իրավիճակը Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքով»,- հավելել է նա:

Նախագիծը նախապատրաստման փուլում է, տեխնիկական մանրամասները դեռ որոշված չեն: «Սակայն հույս ունենք, որ նախագիծը հնարավոր կլինի սկսել մինչեւ տարվա վերջը»,- հայտարարել է Լորենցը:

«DigiTec Business » ֆորումն անցկացվել է Երեւանում հունիսի 20-21-ին: Կազմակերպիչն էր Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը(UITE), գլխավոր հովանավորն էր «Բիլայնը»: Ֆորումն անցկացվել է վարչապետի հովանու ներքո: