ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են արգելել ապրանքների ներմուծումը Ղրիմից, հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը:
«Առայժմ խոսքը ներմուծման մասին , որպեսզի Ղրիմի տարածքից չլինի ներմուծում ԵՄ երկրներ: Մենք սկզբունքային դիրքորոշում ենք որդեգրել»,-լրագրողներին ասել է Լինկյավիչուսը:
Նրա խոսքով՝ այդ միջոցառումներին կհետեւեն գործողություններ:
Նշենք, որ ԵՄ-ն, ապրիլի 23-ին չեղյալ է հայտարարել կամ կրճատել է մաքսատուրքերը ուկրաինական արդյունաբերական եւ գյուղատնտեսական շատ ապրանքների համար:
Ղրիմի Հանրապետությաան ղեկավարի տնտեսական հարցերով խորհրդական Ռուստամ Թեմիրգալիեւը հայտարարել է, որ Ղրիմից արտահանման արգելումը չի հարվածի ղրիմցի արտադրողներին, քանի որ գինեգործների ու գյուղմթերքների հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը, իսկ քիմիական ձեռնարկությունների արտադրանքը մեծ պահանջարկ ունի Չինաստանում եւ Հնդկաստանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























