Սուդանում դատարանը որոշել է ազատ արձակել 27-ամյա Մարիամ Յախյայա Իբրահիմին, որը նախկինում դատապարտվել էր մահապատժի այն բանի համար, որ քրիստոնեություն էր ընդունել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ այդ ժամանակ կնոջը հրամայվել էր հրաժարվել նոր կրոնից եւ կրկին իսլամ ընդունել: Ավելին, Սուդանի բնակչուհին մեղադրվել է նաեւ դավաճանության մեջ, քանի որ ամուսնացել էր քրիստոնյայի հետ: