Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաին պատմել է աշխարհում առաջին արհեստական աչքի մասին:

Նրա խոսքով՝ աչքը հայտնաբերվել է իրանական Սիստան եւ Բելուջիստան նահանգի հրդեհված քաղաքի գերեզմաններից մեկում:

Այն պատկանում է կնոջ, ով ապրել է մոը 4500 տարի առաջ:

Մասնագետները դեռ չեն պարզել նյութը, որից կարող էին պատրաստել արհեստական աչքը, սակայն հնարավոր է ենթադրել, որ օգտագործվել է բնական խեժ, կենդանական ծագման ճարպեր: Մակերեսին բարակ շերտով է պատած, ներքին հատվածը 0.5 մմ տրամագծով ոսկե լարից է:

Նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ կնոջ հոնքի ներքեւում երեւում են բորբոքման հետեւանքներ: Արհեստական աչքի եը թարթիչի շփման արդյունքում կոպի օրգանական հյուսվածք է մնացել: Ամրացման համար աչքի վրա երկու անցք է եղել, որոնք գտնվել են արհեստական աչքի ծայրերին: