Ինքնահռչակված Դոնեցկի ժողովրդական հանրապետության նախագահ Ալեքսանդր Բորոդայը հայտարարել է, որ Ուկրաինայի արեւելքում հրադադարը կերկարեցվի մինչեւ հունիսի 27-ը:
«Մենք, ի պատասխան Կեւի կողմից հրադադրի, պարտավորվում ենք դադարեցնել ռազմական գործողությունները մինչեւ հունիսի 27-ը», - հայտարարել է Բորոդայը Մոսկվայի, Կեւի, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների ընթացքում:
Բորոդայը նշել է, որ այդ դեպքում հնարավոր կլինի «պայմանավորվել եւ անցնել, կամ գոնե խորհրդակցույթուն սկսել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների մասին, հաղորդում է «Ռիա Նովոստին»:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի արեւելքում հատուկ գործողությանը մասնակից բոլոր ուժային ստորաբաժանումներին մեկ շաբաթով հրադադարի հրաման էր տվել: Նա նաեւ ներկայացրել էր իրավիճակի կարգավորման իր «խաղաղ պլանը»:





























