Վրաստանի մշակույթի նախկին նախարար Նիկա Ռուռուան դժգոհ է Վրաստանի եւ Հայաստանի կառավարությունների ստորագրած գաղտնի տեղեկատվության փոխանակման եւ փոխադարձ պաշտպանության վերաբերյալ համաձայնագրից:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Online»-ը, իր կարծիքը նախկին պաշտոնյան հայտնել է սոցցանցի միջոցով:
«Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ երկրի իշխանությունը Հայաստանի կառավարությա հետ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագիր է կնքել: Եթե սա համապատասխանում է իրականցությանը, ապա ՆԱՏՕ-ն այլեւս Վրաստանին գաղտնի տեղեկություն չի տրամադրի, քանի որ Հայաստանը Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ անդամ է հանդիսանում: Սա իրապես փակում է մեր առջեւ դաշինքի դռները, ինչը ոչ մի դեպքում պետք չէ թույլ տալ»,- գրում է Ռուռուան:





























