Գերմանիայի արեւմուտքում, լեռնային Զաուերլանդ շրջանի երկնքում հունիսի 23-ին թեթեւ-շարժիչային ինքնաթիռը բախվել է կործանիչի, հաղորդում է «korrespondent.net»-ը՝ վկայակոչելով «Süddeutsche Zeitung» թերթի կայքիին:
Գերմանական ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռում երկու անձ է գտնվել: Նրանք երկուսն էլ զոհվել են մեծ բարձրությունից ընկնելու հետեւանքով: Իրավապահների հաղորդագրությունների համաձայն՝ կործանիչը բախումից հեըո կարողացել է վայրէջք կատարել Ներվենիխի ավիաբազա, որը գտնվում է Քյոլն քաղաքի մոտակայքում: Վթարի ենթարկված քաղաքացիական ինքնաթիռն ընկել է Զաուերլանդա շրջանում, որտեղ բնակելի շինություններ չկան: Վթարի վայր են ժամանել ոստիկաններ ու հրշեջներ:





























