ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունիսի 23-ին հեռախոսային զրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել աջակցել Ուկրաինայի խաղաղությանը եւ նախազգուշացրել Մոսկվային հետագա «ծախսերի» մասին, եթե երկրում լարվածության նվազեցման համար քայլեր չձեռնարկվեն, հաղորդում է Reuters-ը:
«Նախագահ Բարաք Օբաման զրուցել է ՌԴ նախագահ Պուտինի հետ եւ եւս մեկ անգամ կոչ արել սահմանի միջոցով զինամթերքի եւ ռազմական տեխնիկայի տրամադրման թույլտվության, եւ Ուկրիանյում իրավիճակը ապակայունացնող անջատողականներին աջակցելու փոխարեն նպաստել խաղաղությանը», - լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը: Անդրադառնալով Պուտինին ուղղված Օբամայի մեսիջին՝ նա ավելացրել է, որ Ռուսաստանի սպառնում են լրացուցիչ «ծախսեր», եթե ամերիկյան կողմը չտեսնի իրավիճակի խաղաղեցմանն ուղղված որոշակի գործողություններ:





























