ԱՄՆ-ի Briarbrook աճուրդում 1942թ. «Օսկար» արձանիկը վաճառվել է 79,2 հազար դոլարով, փոխանցում է Daily Mail-ը:
«Օսկարները» հաճախ չեն հայտնվում վաճառքում, քանի որ դրանց տերերը սկզբում պետք է արձանիկն առաջարկեն ամերիկյան կինոակադեմիային՝ 1 դոլարով:
Հաղորդվում է, որ անհայտ վաճառողը նախատեսում էր արձանիկի համար 5-30 հազար դոլար ստանալ:
Այդ «Օսկարը» «Իմ ընկերուհի Սելը» ֆիլմի համար ստացել էր ֆիլմի գեղարվեստական տնօրեն Ջոզեֆ Ռայթը:






























