Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն չի պատրաստվում հրաժարական ներկայացնել կոռուպցիոն սկանդալի պատճառով, որում նրա հարազատ եղբայր Միրչին է խառնված: Նա խոստացել է կաշառքի դիմաց պետության ղեկավարին ներգրավել քրեական հանցագործ Սանդա Անգելի սպանության համար դատապարտված անձին բանտից ազատելու գործում:

«Ստիպված եմ հիասթափեցնել, բայց ես մտադիր եմ ավարտին հասցնել իմ պաշտոնավարման ժամկետը: Իմ եղբորը կասկածում են ազդեցությունից օգտվելու մեջ, բայց նա 60 տարեկան մարդ է, ով իր ընտանիքի հետ ապրում է Կոնստանցայում: Ես եւ իմ ընտանիքն ապրում ենք Բուխարեստում»,- ասել է Բասեսկուն մամուլի համար արված հայտարարության մեջ: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, նա նաեւ հավելել է, որ հատուկ ծառայություններն ու իրավապահ մարմինները պետության ղեկավարին «երբեք չեն տեղեկացրել Անգելի գործի մասին»:

Սենատի նախագահ Քելին Պոպեսկու-Տերիչանուն եւ վարչապետ Վիկտոր Պոնտան նախագահին պաշտոնից հրաժարվելու մասին պահանջ էին ներկայացրել Միրչի Բասեսկուի ձերբակալությունից հետո: