Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասերն Ադրբեջանի նախագահի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ ադրբեջանական պատվիրակության կազմում կանայք չկան:

«Ձեր պատվիրակությունում ես միայն տղամարդկանց եմ տեսնում: Հուսով եմ՝ հաջորդ այցի ընթացքում այդպես չի լինի»,- նշել է Բրասերը:

ԵԽԽՎ նախագահն իր խոսքում նաեւ նշել է, որ չնայած Ադրբեջանը վավերացրել է Եվրախորհրդի բազմաթիվ կոնվենցիաներ, մինչեւ հիմա երկրում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցեր կան: Անն Բրասերը նաեւ հույս է հայտնել, որ Եվրախորհրդում Ադրբեջանի նախագահության ընթացքում այդ երկիրը կարագացնի բարեփոխումները, որպեսզի քաղաքացիները կարողանան օգտվել ժողովրդավարական ազատություններից: