Կիլի համալսարանի գիտնական Ռիչարդ Սթիվենսի խոսքով՝ ածխաջրերն օգնում են կարգավորել շաքարի մակարդակը, որը  իջնում է ալկոհոլի չարաշահման դեպքում:

Օրինակ, Բրիտանիայում կարծում են, որ խումհարի դեմ պետք է պայքարել ձվածեղով, նրբերշիկով եւ շոգեխաշած լոբով: Եվ, իրոք, համաձայն ածխաջրերի մասին տեսության՝ նման նախաճաշը կօգնի վերականգնել ուժերը: Իրենց հերթին հակաբորբոքային միջոցները, միգրենի դեմ դեղամիջոցները նույնպես արդյունավետ են խումհարի դեմ պայքարում:

Իսկ Կորնելի համալսարանը պարզել է, որ խումհարի ժամանակ մարդը ցանկանում է ինչ-որ յուղոտ բան ուտել, փոխանցում է Meddaily-ը: Ավելին, ոգելիցը թուլացնում է կամքի ուժը:

Եվ դա  բնական է, ընդգծում են, որ բոլոր կաթնասունները էներգիայով հարուստ սնունդ են փնտրում: Եվ ճարպն էներգապես ամենահագեցած տարրն է  սննդում: