Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կարծում է, Ռուսաստանին միանալու որոշման համար Ղրիմին պատժելու Եվրամիության փորձերը բացարձակապես անընդունելի են: Այդ մասին հաղորդվում է գերատեսչության կայքում:

«Բոլորովին անընդունելի ենք համարում Բրյուսելի կողմից ձեռնարկվող հանրաքվեի արդյունքում թերակղզու ճակատագրի վերաբերյալ ազնիվ եւ միանշանակ կամքի արտահայտման համար Ղրիմի եւ Սեւաստոպոլի բնակչությանը պատժելու համառ փորձերը», - նշվում է  հաղորդագրությունում:

Գերատեսչությունը նաեւ կարծում է, որ ԵՄ Խորհրդի կողմից Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ երկուշաբթի արված հայտարարությում տեղ գտած գնահատականները ոչ օբյեկտիվ են եւ կտրված են իրականությունից:

«Ստիպված ենք հերթական անգամ փաստել Ուկրաինայի իրավիճակի՝ Բրյուսելի կողմից տրված գնահատումների կանխակալ, կողմնակալ եւ իրականությունից կտրված լինելը, Եվրամիությանը «ոչ հարմար» փաստերի վերաբերյալ շարունակվող լռությունը, Ռուսաստանի հասցեին ուղղված մեղադրանքների չհիմնավորված եւ հստակորեն խեղաթյուրված բնույթը», ասվում է հաղորդագրությունում: