Վրաստանը գոհ կմնա Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացրած համագործակցության փաթեթից, կարծում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:

«Մենք եւս մեկ անգամ ցանկանում ենք կրկնել, որ Վրաստանը բարեփոխումներն հաջողությամբ է իրականացնում եւ մերձենում է ՆԱՏՕ-ի հետ: Ինչպես տեսնում եք, դաշինքը սերտորեն համագործակցում է ձեր երկրի հետ: Պետք է նշել, որ Վրաստանը շատ բանի  է հասել ռազմաքաղաքական դաշինքին ինտեգրվելու ճանապարհին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը  հայտարարել է, դաշինքին անդամակցությանը պատրաստվելու համար Վրաստանին բավական է կատարել տարեկան ազգային ծրագիրը եւ իրականացնել աշխատանքները Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի շրջանակներում: Ազգային տարեկան ծրագիրը շատ նման է ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների  ծրագրին: Կարծում եմ, որ Վրաստանը գոհ կմնա», - հայտարարել է Ափաթուրայը Վրաստանի Առաջի ալիքի եթերում: