Լյուքսեմբուրգում ԵՄ ընդհանուր հարցերով խորհուրդը որոշել է  Ալբանիային ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ հատկացնել:

Այս մասին իր թվիթերում գրել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Շնորհավորում եմ Ալբանիային՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ, որը հենց այս պահին համաձայնեցվել է նախարարների հետ», — գրել է հանձնակատարը:

Ավելի վաղ Ֆյուլեն հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը առաջարկել է Ալբանիային ԵՄ անդամության թեկնածուի պաշտոնական կարգավիճակ տրամադրել: Նա ընդգծել էր, որ Ալբանիան զգալի հաջողությունների է հասել կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարում: