«Նույնիսկ մեծ ցանկության դեպքում մենք չենք կարող ձեզ պաշտպանության միջոցներով ապահովել»,- Վրաստանի հանրային հեռարձակողի հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը: Նա բացատրել է, որ ՆԱՏՕ-ն, որպես կազմակերպություն, պաշտպանության միջոցներ չունի:
«Կան երկու տարբեր ասպեկտներ: Առաջինը վերաբերում է նախարար Ալասանիայի ասած պաշտպանության միջոցներին: Նույնիսկ մեր մեծ ցանկության դեպքում էլ մենք չենք կարող այդ միջոցներով ապահովել ձեզ: Մենք՝ որպես կազմակերպություն, չունենք դրանք: Դրանք ունեն դաշինքի անդամները, եւ եթե ցանկանում են շարունակել դրա քննարկումը, ապա բանակցությունները պետք է իրենք վարեն:
Մենք ի՞նչ կարող ենք անել: ՆԱՏՕ-ն գրասենյակ ունի Թբիլիսիում: Կարող եմ ասել, որ պարտադիր ավելացվելու է այդ գրասենյակի աշխատակիցների քանակը: Հավելյալ անձնակազմ է ժամանելու», - հայտարարել է Ափաթուրայը: Ըստ նրա՝ այդ գրասենյակը ուժեղացվելու է՝ հենց Վրաստանի եւ դաշինքի միջեւ կապերն ամրապնդելու համար, փոխանցում է «Գռուզիա Online»-ը:





























