Երեքշաբթի մի քանի ավիաընկերություններ չեղյալ են հայտարարել Փարիզի եւ Ֆրանսիայի հարավային մի քանի քաղաքների հիմնական օդանավակայանների մի շարք չվերթներ՝ ավիադիսպետչերների վեցօրյա գործադուլի պատճառով, փոխանցում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով  Agence France-Presse-ը:

Գործադուլը տեղի է ունենում  տուրիստական թեժ տարեշրջանին եւ երկաթուղայինների ու տաքսիստների գործադուլից անմիջապես հետո:

Չեղյալ են հայտարարվել Ֆրանսիայի հարավ մեկնող չվերթների 20%-ը, ինչպես նաեւ Փարիզից Իսպանիա, Պորտուգալիա, Մարոկո, Թունիս եւ Ալժիր մեկնող չվերթները:  Ավիադիսպետչերները բողոքում են իրենց հատվածի չֆինանսավորման  դեմ, որը, ըստ նրանց,  արդիականացման խիստ կարիք ունի: