Ֆրանկոֆոնիայի եւ զարգացման հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Աննիկ Ժիրարդենը ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ընդունել է Հայաստանի ներկայացուցչին՝ ֆրանկոֆոն դեսպաններխմբի ղեկավար Քրիստիան Տեր-Ստեփանյանին եւ գրասենյակի խմբի անդամներին։

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, դեսպան Տեր-Սարգսյանը ներկայացրել է Ֆրանսիայի քաղաքներում կազմակերպության արժեքների բարձրացմանն ուղղված ֆրանկոֆոն-դեսպանների աշխատանքը։

Տիկին Ժիրարդենը ողջունել է խմբի ստեղծումը եւ նրա նախաձեռնություններին գործակցելու պատրաստակամություն հայտնել։ Նա նաեւ ցանկություն է հայտնել համագործակցել խմբի հետ Դաքքայում նոյեմբերին կայանալիք ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի համատեքստում։