ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  Դաշնության խորհրդին առաջարկել է կասեցնել  «Ուկրաինայի տարածքում ՌԴ ԶՈՒ-ն օգտագործելու մասին» որոշման գործողությունը:

Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ համապատասխան դիմումը Պուտինը Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ուղարկել է Վիեննա այցից առաջ, գրում  է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ Պեսկովի՝ դա արվել է «Ուկրաինայի արեւելյան մարզերում իրավիճակի կարգավորման նկատառմամբ, ինչպես նաեւ տվյալ հարցով եռակողմ բանակցություններ սկսելով պայմանավորված»:

Դաշնության խորհուրդն արդեն հունիսի 25-ին կուսումնասիրի Ուկրաինայում ՌԴ ԶՈՒ-ն օգտագործելու համաձայնությունը հետ կանչելու հարցը: