«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հետ գազի հարցով բանակցություններում մնում է անփոփոխ՝ ուկրաինական կողմը պետք է առաջընթաց ցույց տա ապրիլի եւ մայիսի վճարումներում»:

«Մեր դիրքորոշումը շատ պարզ ու հակիրճ է. մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի բանակցությունները բերեն նրան, որ Ուկրաինայի պարքտը Ռուսաստանին ու «Գազպրոմին» անընդհատ աճի»,-լրագրողների հետ զրույցում ընդգծել է Միլլերը:

«Գազպրոմի» ղեկավարը նշել է, որ այդ մոտեցումը հասկանալի է նաեւ Ռուսաստանի եվրոպացի գործընկերների համար: Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի պարտքը գազի դիմաց նոյեմբերի եւ դեկտեմբերի համար կազմում է 1,451 մլրդ դոլար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: