Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին որոշել է իրենից սկսել պետական միջոցների խնայողությունը եւ հայտարարել է պետության ղեկավարին անհրաժեշտ ծասխերի կրճատման մասին: Նա հայտարարել է իր աշխատավարձի կեսը պետության օգտին տրամադրելու եւ իր ունեցվածքի կեսից հրաժարվելու մասին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Մի քանի օր առաջ աս-Սիսին որոշում էր ընդունել կրճատել նախագահական ավտոմեքենաներ՝ 34-ից հասցնելով 5-ի: Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա մեկ ամիս առաջ Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը երկրում նախագահական ընտրությունների նախաշեմին նախագահի աշխատավարձը բարձրացրել էր մոտ 20 անգամ՝ երկար տարիներ 2000 եգիպտական ֆունտից (300 դոլարից ցածր) հասցնելով մինչեւ 42 հազար եգիպտական ֆունտ (մոտ 6000 դոլար): Ընդ որում, բազային դրույքը կազմում 21 հազար եգիպտական ֆունտ, իսկ մնացյալը հաշվարկվում է՝ որպես «վնասի փոխհատուցում»: Այդ հրամանը ի սկզբանե ապագա նախագահին էր վերաբերվում, որն էլ ընտրությունների ընթացքում ճանաչվեց աս-Սիսին: Այսպիսով, աշխատավարձի կեսից հրաժարվելով՝ նախագահը կստանա 3000 դոլար աշխատավարձ:





























