Ընթացիկ տարվա մայիսն ամենատաքն է ողջ աշխարհում օդերեւութաբանական հետազոտությունների պատմության ողջ ընթացքում, հայտնում է ԱՄՆ-ի կլիմայական տվյալների ազգային կենտրոնի հետազոտությունը:

Ջերմաստիճանների ռեկորդները, որոնք գրանցել են փորձագետներն նախորդ ամսում, վկայում են, որ ողջ տարին հնարավոր է ամենատաքը լինի հետազոտությունների պատմության ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ջրի եւ գետնի միջին ջերմաստիճանը 20-րդ դարի տվյալներին գերազանցել է 0.74 աստիճանով ըստ Ցելսիուսի սանդղակի: Տաք մայիսի միտումները պահպանվում են 1998թ.-ից:

«NASA»-ի եւ Լոնդոնի «Hadley Centre for Climate Prediction and Research» օդերեւութաբանական վերլուծական կենտրոնի տվյալներով՝ հետազոտությունների ողջ պատմության ընթացքում ամենատաք տարիները 21-րդ դարում են գրանցվել: