Հայաստանը աշխարհի լավագույն երկրների վարկանիշում 125 երկրների շարքում զբաղեցրել է 72-րդ տեղը, հաղորդում է Good Country Index-ը:
Վարկանիշը հիմնվում է 35 տարբեր տեղեկատվությունների վրա, որոնք ներկայացնում է ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկը, այլ միջազգային կառույցներ ու կազմակերպություններ:
Վարկանիշի համաձայն, Հայաստանը զբաղեցրել է 50-րդ տեղը «գիտություն եւ տեխնոլոգիաներ» կատեգորիայում, եւ 15-րդ տեղը «բարգավաճում եւ հավասարություն» կատեգորիայում:
Ադրբեջանը գտնվում է 122-րդ տեղում, Թուրքիան՝ 79-րդ, Վրաստանը՝ 77-րդ, իսկ Իրանը՝ 115-րդ:
Ցանկում առաջատարը Իռլանդիան է, որին հետեւեւմ են Ֆինլանդիան եւ Շվեյցարիան: Վերջին տեղում Վյետնամն ու Լիբիան են:





























