Նորվեգիայում վաճառքի է հանվել վիկինգների ռազմանավը: 10 մետր երկարությամբ մոդելը ճշգրիտ պատճենն է նավի, որը գտնվում է Մշակույթի եւ պատմության թանգարանում: Նրա արժեքը կազմում է 160 հազար եվրո:

Նման հնարավորություն ներկայացնում է նաեւ Դանիայում նավերի թանգարանը 400 հազար եվրոյով, հաղորդում է Euromag.ru-ն՝ վկայակոչելով The Local-ը:

Ամենաէժան վիկինգյան նավն արժե 53 հազար դոլար, որն սկանդինավյան նավերից ամենափոքր մոդելն է: