Իտալիայում ընտանի կենդանիների համար մանկապարտեզներ են բացվում:
Տերերն իրենց քառոտանի ընկերներին հանձնում են աշխատանքի գնալիս, իսկ երեկոյան տուն են տանում: Ցերեկը կենդանիները շփվում են միմյանց հետ եւ ուրած ժամանակ անցկացնում:
Ավելի մեծ հասակի շան ձագերի հետ զբաղվում են վարժեցման մասնագետները, նրանց ստուգում եւ պատվաստում են անասնաբույժները, շների վարսավիրները հետեւում են արտաքին տեսքին, հաղորդում է «Euromag.ru»-ն:
Միլանի արվարձանում գտնվող «Fido Resort» հաստատության սեփականատեր Պատի Ջովանետիի խոսքով՝ շունը սոցիալական կենդանի է, որը ոչ միայն ֆիզիկական ակտիվության, այլ նաեւ ընկերացկության կարիք ունի:
Իսկ, օրինակ Ֆլորենցիայում գտնվող «Circolo delle Coccole»-ն մանկապարտեզից ոչնչով չի տարբերվում իր գունավորր կահույքով, բարձերով ու խաղի անկյուններով. չէ՞ որ շան ձագերը, նախկին սենատոր, այժմ կենդանիների հետ աշխատանքի մասնագետ Դոնատելա Պորետիի խոսքով, երեխաների նման քնքշանքի եւ խաղերի սովորելու կարիք ունեն:





























