Թորբյորն Յագլանդը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում վերընտրվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար:

Յագլանդի թեկնածության օգտին քվեարկել է156 պատվիրակ: Գերմանիան ներկայացնող պատգամավոր Սաբինա Լոյտհոյսեր Շնարենբերգերը ստացել է 93 ձայն:

Թորբյորն Յագլանդը ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից: 63-ամյա քաղաքական գործիչը նախկինում եղել է Նորվեգիայի վարչապետն ու ԱԳ նախարարը: Նա նաեւ Նորվեգական նոբելյան կոմիտեի նախագահն է: