Հիթրոու օդանավակայանի հարեւանությամբ գտնվող Վինձորյան Լեգոլենդում նոր ատրակցիոն է գտնվել, որը ծովահենների թեմայով է:

Նոր հրապարակը թույլ կտա այգու հյուրերին հետաքրքիր ճանապարհորդության մասնակից դառնալ գանձերի կղզում: Գանձի որոնումներին կօգնի Լեգո-թութակը:

Արկածներ որոնողներին կառաջարկեն հանգստանալ ծովահենների ոճով կահավորված համարներում: Երկու տեղանոց անկողնում մոտ քարտեզի գորգ է փռված:

Նույնիսկ վարագույրներն են այդ ոճով, հաղորդում է «Euromag.ru »-ն՝ վկայակոչելով «Daily Mail»-ին:

Լեգոլենդի այդ հատվածը զբաղեցնում է մոտ 150 ակր տարածք: Այստեղ գտնվում են ոչ միայն ատրակցիոններ ու ծովահենների խրճիթներ, այլ նաեւ սրճարաններ: