Արնայի 62-ամյա բնակիչը կես դար ղեկին է գտնվել առանց վարորդական իրավունքների:

Դեռ երեխա հասակում նա մեքենա վարել էր սովորել: 10 տարեկանից հոր հետ մեքենա վարելով՝ նա վարորդական փորձ է կուտակել: Ողջ այդ ընթացքում նա առանց խոչընդոտների վարել է երկրի ճանապարհներով:

Տրանսպորտային միջոց վարելու իրավունքի բացակայությունը պարզվել է սովորական ստուգումների ընթացքում: Այժմ վարորդը պետք է 15000 եվրո տուգանք վճարի, հաղորդում է «Euromag.ru»-ն՝ վկայակոչելով «Le Figaro»-ին:

Նմանատիպ դեպք արդեն տեղի էր ունեցել վարչական իրավախախտումների պրակտիկայում: 2010թ.-ի օգոստոսին Գերմանիայում ոստիկանությունը հայտնաբերեց 79-ամյա քաղաքացու, ով մեքենան վարում էր առանց փաստաթղթերի: