Համադաշնությունն առաջարկում է գրանցված «սահման» ներմուծել դեղորայքի համար՝ սկսած 2015թ.-ից:

Մինչեւ հուլիսի 18-ը խորհրդարանը պետք է քննարկի դեղագործության բնագավառում փոփոխությունները: Հաջորդ տարի պետք է պարզվի իրավիճակը, որը տիրում է դեղամիջոցների շուկայում:

Նախ, կառավարությունը ծրագրում է դեղատոմսերը հնարավորինս հասկանալի դարձնել: Երկրորդ, առաջարկվում է զբաղվել գնային քաղաքականությամբ այս ոլորտում: Համապատասխանաբար, հաջորդ տարվանից սկսված՝ բժշկության մեջ գնաճը պետության վերահսկողության ներքո կլինի:

Նույն այդ ծրագրի շրջանակներում կստուգեն դեղամիջոցները, որոնք հայտնվում են երկրի դեղատներում, հաղորդում է «Euromag.ru»-ն՝ վկայակոչելով «20min»-ին: