Պապուա-Նոր Գվինեայում գիտարշավի մասնակիցները երեք նոր տեսակի կաթնասունների են լուսանկարել: «Մեկը նման է ագեվազի, երկրորդը՝ պարկավոր փորսուղի, երրորդը՝ կրծողների, - ABC-ին հայտնել է Մելբուռնի Դիկինի համալսարանի գիտնական Յուեն Ռիտչին: - Այդ կենդանիների մասին տեղեկություն գիտական գրականության մեջ չկա»,- փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Գիտնականները Տորիչելյան լեռնազանգվածի ջունգլիներում 40 տեսախցիկ-թակարդ են տեղադրել՝ հազվագյուտ տեսակի ագեվազների նկարահանելու համար: Դրա փոխարեն անհայտ տեսակի կենդանիներ են հայտնվել կադրում:
«Մեր բացահայտումը հաստատելու համար հարկավոր է բռնել, ուսումնասիրել այդ կենդանիներին, նրանց ԴՆԹ-ն, սակայն դա ապագայի հարց է»,- ասել է Ռիտչին:





























