Բոսթոնի RR Auction աճուրդի տունը առցանց վաճառքի է հանել ամերիկացի լեգենդար դերասան եւ երգիչ Ֆրենկ Սինատրայի վարորդական իրավունքի առաջին վկայականը: Վկայականը նրան տվել էին հայրենի Հոբոքեն քաղաքի (Նյու Ջերիսի նահանգ) իշխանությունները 1934թ., երբ 19 տարեկան էր, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դեղնած քարտի վրա գրված է պատանու անուն-ազգանունը, դրված է նրա ստորագրությունը: Նշված է նաեւ Սինատրայի Հոբոքենի հասցեն եւ նրա հասակի, քաշի, մազերի գույնի եւ աչքերի գույնի մասին տվյալներ: Այն ժամանակ վկայականին լուսանկար չէր լինում:
Հայտնի չէ, թե RR Auction-ը որքան է ակնկալում ստանալ այս լոտի համար:





























