ԱՄՆ-ի հատուկ նշանակության զորքերը պարաշյուտների նոր մոդել կստանան:
Army times թերթի տվյալով՝ պարապլանը թույլ է տալիս նաեւ մոտ 7,3 հազ. մետր բարձրությունից թռիչքներ կատարել եւ թիրախի վրա դուրս գալ մոտ 47 կմ հեռավորությունից:
Ծածկագրային RA-1 անվանումը ստացած նորույթը ընդունակ է մինչեւ 450 ֆունտ (ավելի քան 200 կգ) բեռ տեղափոխել: Հետեւաբար, զինվորները կարող են ցատկել զրահաբաճկոններով եւ սպառազինված, փոխանցում է իՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ հրապարակման՝ նոր պարաշյուտը զորքերը կստանան այս տարվա երրորդ եռամսյակում: Դրանցով կզինեն հատուկ նշանակության զորքերի ոչ մեծ ստորաբաժանումները:
Ի տարբերություն սովորական պարաշյուտների, RA-1-ն ունի նստատեղ, որպեսզի զինվորի ոտքերը չփայտանան եւ վայրէջք կատարելուն պես պատրաստ լինի մարտի:
Նորույթի պաշտոնական անվանումն է «Ռազմական ազատ անկման ռեժիմով ցատկերի կատարելագործված պարապլանի համակարգ» (Military Free Fall Advanced Ram-Air Parachute System):





























