Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը իր անհանգստություն է հայտնել Թուրքիայում Google-ին պատկանող մի շարք կայքէրի արգելափակման կապակցությամբ։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Գյուլը հայտարարել է, որ չի ցանկանում Թուրքիային տեսնել Youtube-ն արգելած եւ Google-ի նկատմամբ սահմանափակումներ դրած երկրների շարքում։ «Եթե իրավական խնդիրներ են առաջանում, պետք է դրանց լուծման ճանապարհները գտնել։ Թուրքիան ինտեգրված է աշխարհին եւ անհրաժեշտ է, որ աշխարհին հետեւի։ Նման հարցերը կխանգարեն Թուրքիային հետեւել աշխարհին եւ հակառակը՝ աշխարհին ներկայացնել Թուրքիան»,-նշել է Աբդուլլահ Գյուլը։
Նշենք, որ վերջին օրերին Թուրքիայում արգելափակվել են Google-ին պատկանող 3 տասնյակի հասնող կայքեր։ Նշվում է, որ հիշյալ գործընթացը կապված է Youtube-ի IP հասցեների փոփոխությամբ։
Google-ի ներկայացուցիչները այս առթիվ հրապարակել են հաղորդագրություն, որ իրենց հասել է հիշյալ խնդրի վերաբերյալ տեղեկություն եւ իրենք աշխատում են շուտափույթ վերականգնել խնդրո առարկա կայքէրի աշխատանքը Թուրքիայի ինտերնետ տիրույթում։
Ահա Թուրքիայում արգելափակված կայքէրը.
http://video.google.com
http://translate.google.com
http://chrome.google.com
http://code.google.com
http://pages.google.com
http://docs.google.com
http://sites.google.com
http://books.google.com
http://google-analystics.com
http://sketchup.google.com
http://froogle.google.com
http://labs.google.com
http://mars.google.com
http://moon.google.com
http://notebook.google.com
http://toolbar.google.com
http://browsersync.google.com
http://catalog.google.com
http://codesearch.google.com
http://dir.google.com
http://earth.google.com
http://groups.google.com.tr
http://shopping.google.com
http://sky.google.com
http://support.google.com
http://tools.google.com
http://wap.google.com
http://answers.google.com


























