Սուննի զինյալները հունիսի 25-ին շրջապատել եւ կրակել են երկրի ռազմաօդային խոշորագույն բազայի ուղղությամբ:
«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները, իրենց միացած սուննի գերիների հետ պայքարում են Յասրիբ քաղաքի կառավարական ուժերի դեմ (Բաղդադից 90 կմ հյուսիս): Ամերիկյան շրջափակման ժամանակ «Անակոնդայի ճամբար» (Camp Anaconda) անունով հայտնի, քաղաքի արվարձաններից մեկում գտնվող ռազմաօդային ուժերի ռազմակայանը երեք կողմից շրջափակվել եւ ռմբակոծվում է ականանետերով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:
Գործակալություն տվյալներով՝ չորեքշաբթի ԱՄՆ-ից Իրաք են ժամանել 300 ռազմական խորհրդատուներ, որոնց նախագահ Բարաք Օբաման համաձայնել էր ուղարկել երկիր՝ ահաբեկիչների դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու համար:
Մինչեւ վերջերս Սիրիայի դեմ պատերազմած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հունիսին գլխավորել է Իրաքի հյուսիսային եւ արեւտմյան շրջանների վրա հարձակումները: Խմբավորմանը միացել են Իրաքի սուննիները: Վերջին երեք շաբաթների ընթացքում ԻԼԻՀ-ի զինյալները Իրաքի միանգամից մի քանի քաղաք են զավթել, ինչպես նաեւ գրավել Սիրիային եւ Հորդանանին սահմանակից տարածքները:





























