ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է ուկրաինական բանակի համար հավատարմագրային հիմնադրամի ստեղծման մասին: Այդ մասին նա հայտարարել է դաշինքի անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների նիստի ընթացքում:

Ընդ որում, Ռասմուսենը թերահավատորեն է արտահայտվել Ռուսաստանի խաղաղ պլանների մասին, ինչպես նաեւ հավաստիացմանը, որ ՌԴ-ը հարգում է իր միջազգային պարտավորությունները, հաղորդում է UNIAN-ը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանը «Ուկրաինայի դեմ ռազմական մարտավարություն նոր տեսակ է կիրառում»: Ընդ որում, Ռասմուսենը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների արտգործնախարարները «կդիտարկեն Ռուսաստանից բխող անվտանգության խառնիճաղանջ սպառնալիքների դեմ դաշինքի հնարավոր պատասխանը», հաղորդում է Gazeta.ua-ը:

«Այսօր մենք կքննարկենք Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ կորոշենք հետագա անելիքները... Մենք նաեւ կքննարկենք սպառնալիքների մեր ըմբռնումը եւ թե ինչպես կհաղթահարենք այն երկարաժամկետ հեռանկարում: Միեւնույն ժամանակ, մենք կհամաձայնեցնենք Ուկրաինայի երկարաժամկետ օգնությունը՝ ներառյալ հավատարմագրային հիմնադրամը», -հաղորդել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Օգնության ֆոնդը Ուկրաինային երկարաժամկետ օգնության փաթեթում ներառված միջոցառումներից մեկն է: ՆԱՏՕ-ի անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների նիստի ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղ  նախաձեռնությունների պլանը: Բացի այդ, Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը ՆԱՏՕ-ի հանձնաժողովի հետ Ուկրաինայի հարցով բանակցություններ կսկսի ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Ռուսական ներկայացուցիչների հետ հանդիպումը դաշինքը չեղյալ է հայտարարել: