Եվրասիական տնտեսական միությունը շանս է Հայաստանի համար՝ Ռուսաստանի եւ այլ երկրների հետ համատեղ ստեղծել այլ քաղաքակրթական մոդել: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքով՝ ռուս ժողովուրդը այն քիչ ժողովուրդներից է, որը չի ընդունել Եվրամիության արժեքային ուղենիշները եւ «մենք նրանց հետ կարող ենք պայմանավորվել»:

Մանուչարյանի ներկայացմամբ՝ հարցը միայն այն է՝ Հայաստանը գնում է այնտեղ պայմանավորվելո՞ւ , թե «մեզ զոռով են այնտեղ քշում եւ մենք ոչինչ ենք լինելու բոլոր հարաբերություններում»:

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա Մանուչարյանը վստահ է, որ ԵՄ-ն ոչ մի կապ չունի եվրոպական քաղաքակրթության հետ: «Այդ կազմակերպությունը ծրագրավորված համաշխարհային թալանի հստա գործիք է եւ անընդհատ գործում է հենց Եվրոպայի շահերի դեմ»: