Ուկրաինան հունիսի 27-ին կդառնա ԵՄ ասոցացված անդամ: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիների հետ խորհրդակցության ժամանակ:

«Հունիսի 27-ին Բրյուսելում ԵՄ երկրների ղեկավարների ներկայությամբ Ուկրաինան կդառնա ԵՄ լիիրավ ասոցացված անդամ»,-ասել է Պորոշենկոն:

Ուկրաինայի նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ Պորոշենկոն Բրյուսել կմեկնի, որտեղ կստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը: