Եմենում կառավարական զորքերի  եւ շիա ապստամբների (հոուսիտներ) բախումների հետեւանքով զոհվել է 13 մարդ: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնում է, որ հյուսիսային Ամրան նահանգում զինված բախումների զոհ են դարձել քաղաքացիական անձինք, այդ թվում նաեւ՝ հինգ երեխա:

Հանրապետության իշխանությունները ավելի վաղ շիա խռովարարների հետ հրադադարի համաձայնագիր էին ստորագրել, որը տարածվում է նաեւ Ամրանի վրա: Կոնֆլիկտն սկսելուց ի վեր՝ հոուսիտներին հաջողվել է  մի քանի քաղաք գրավել այդ տարածաշրջանում: Փետրվարի սկզբին Ամրանում դաժան մարտեր էին ընթացել հոուսիտների եւ տեղի բնակիչների միջեւ, որոնց ընթացքում զոհվել էր 150 մարդ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հոուսիտները ինքնակոչ «իմամ» Ալի Հուսեյն ալ Հոուսի կողմնակիցներն են որը 2004 թ. մայիսին հակակառավարական ապստամբություն էր բարձրացրել:Նրանք զեյդիթների համայնքին են պատկանում, որը մեծամասնություն է կազմում երկրի հյուսիսային շրջաններում: Մինչեւ 1962 թ. հակամիապետական հեղափոխությունը, Հյուսիսային Եմենում  զեյդիթների իմամություն գոյություն ուներ, որը հոուսիտներն այժմ փորձում են վերածնել: