Haatuf եւ Somaliland Times պարբերականների գլխավոր տնօրեն եւ հրատարակիչ Յուսուֆ Գաբոբեն եւ պարբերականների գլխավոր խմբագիր Ահմեդ Ալի Էգեխը դատապարտվել են բանտարկության չճանաչված Սոմալիլենդում «պետական անվտանգությանը սպառնալու» եւ «սուտ տեղեկությունների» հրապարակման համար:
Ինքնահռչակ պետության դատարանի որոշմամբ, Գաբոբեն ազատազրկման մեջ կանցնի 3 տարի, Էգեխը՝ 4 տարի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բացի այդ, երկու պարբերականներն են զրկված են լիցենզիայից:
Լրագրողների դեմ գործ է հարուցվել, երբ երկու անկախ թերթերը երկրի կառավարությունում իշխող կոռուպցիայի մասին հոդված են հրապարակել:





























