Աստանայի կենտրոնում ձերբակալել են մի տղամարդու, ով փողոց էր դուրս եկել միայն վարտիքով եւ հարվածում էր մեքենաներին: Ականատեսները վկայում են նաեւ, որ նա բարձրացել է մեքենաներից մեկի տանիքին: Այդ մասին Tengrinews.kz-ին հաղորդել է ներքին գործերի վարչության մամուլի ծառայության ղեկավար Սոֆյա Կոլիշբեկովը:

Հայտնի է, որ տղամարդը 26 տարեկան է: Բժիշկների արձանագրությամբ, ձերբակալության պահին նա սթափ վիճակում է գտնվել: Նման արարքի շարժառիթների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, հաղորդում է Lenta.ru-ն:

Ոստիկանության տվյալներով՝ իրավախախտը հասցրել է վնասել մեկ ավտոմեքենա: Մեքենայի սեփականատերը, սակայն, այդ առիթով դեռ չի դիմել իրավապահ մարմիններին: Այժմ տղամարդը գտնվում է ներքին գործերի շրջանային վարչությունում: Մոտ ժամանակներս նրան կզննեն նյարդահոգեբանական կլինիկայի բժիշկները: