Ուկրաինայի միջոցով Եվրոպա ռուսական գազի մատակարարումների հետ կապված ոչ մի խնդիր չկա: Այդ մասին հայտարարեց էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը Գերագույն ռադայի կողմից Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխաարդյունավերության նախարար նշանակված Յուրի Պրոդանի հետ բանակցությունների ավարտից հետո:

 «Գազպրոմ»-ը եւ «Նավթագազը» երաշխավորել են, որ Եվրոպան կստանա իր համար նախատեսված գազի 100%-ը: Այժմ մատակարարումների հետ կապված ոչ մի խնդիր չի առաջացել: Մենք նույնիսկ ընդհանուր հաշվարկել ենք, ինչպես շրջանցենք 2014-2015թթ. Ձմռանը գազամատակարարման ընդհատումները», - ասել է Էթինգերը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Էթինգերը նաեւ հաղորդել է, որ Ուկրաինայի եմ ԵՄ-ի փորձգետների խումբը չորեքշաբթի օրվանից սկսել են աշխատել հակառակ գազամատակարարման հարցը:

«Այօրվանից փորձագիտական խմբերը կսկսեն աշխատել տեխնիկական հարցերի եւ գոյություն ունեցող հնարավորությունների ուսումնասիրության շուրջ: Մենք պայմանավորվել ենք հաջորդ շաբաթ շարունակել երկկողմ բանակցությունները բաց եւ թափանցիկ հիմունքներով»: