Իրաքի տարածքում ահաբեկիչների կողմից առեւանգված 73 ուխտավորներ վերադարձել են Իրան, հաղորդել է «Մեհր» գործակալությունը:
Ուխտագնացները 10 օր առաջ էին գերեվարվել «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից Բաղդադից հյուսիս գտնվող Սամարրա քաղաքում: Դաժան մարտերի ընթացքում Իրաքի բանակը վերադարձրել է գերիներին: Նրանցից ոչ մեկ չի տուժել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Իրանի քաղաքացիների գերեվարումից անմիջապես հետո նրանց որոնումներին եւ ազատագրմանը միացել են նաեւ Իրանի եւ Իրաքի արտաքին գործերի նախարարությունները, ինչպես նաեւ Իրան հաջի եւ ուխտագնացության կազմակերպությունը:
Իրանցի ուխտավորները պարբերաբար այցելում են Իրաքի տարածքում գտնվող Քերբալա, էն-Նեջեֆ, Սամարա քաղաքների շիայական խոշոր սրբատեղիներ:





























