Մեծ Բրիտանիայում համացանցի լուրերը տպագիր մամուլից ավելի տարածված են: Այդ մասին հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով Ofcom հետազոտությանը:
Հետազոտության համաձայն, բրիտանացիների 41%-ը տեղեկատվությունը օնլայն աղբյուրներից է ստանում, այն դեպքում, երբ թերթերից օգտվում են հարցվածների 40%-ը: 2013թ. համեմատությամբ, թվային տեխնոլոգիաների սիրահարների թիվը զգալիորեն աճել է՝ մեկ տարի առաջ ինտերնետ-լուրերը նախընտրում էին հարցվածների 32%-ը: Համացանցային լուրերը հիմնականում նախընտրում են 16-24 տարեկան երիտասարդները, հաղորդում է Gazeta.ru-ն:
Տեղեկատվության հիմնական աղբյուրը Մեծ Բրիտանիայի քաղաքացիների համար շարունակում հեռուստատեսությունը մնալ: Հասուն բնակչության 70%-ը աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները մասին տեղեկատվությունը նախընտրում է ստանալ հենց այդ աղբյուրից:





























