Երկուշաբթի Թաիլանդի Չոնբուրի նահանգի առողջարանային Սատտահալ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է «ռուսական մաֆիայի» պարագլխին, ով մեղադրվում է Մերձմոսկվայում տասնյակ սպանությունների եւ այլ հանցագործություններ մեջ:

52-ամյա ռուս Ալեքսանդր Մաթուսովը՝ Բասմաչ մականունով, ձերբակալվել էր սուպերմարկետներից մեկի մուտքի մոտ, հաղորդում է The Bangkok Post-ը՝ վկայակոչելով ոստիկանության պետին:

Ռուսական իրավապահ մարամինների տվյալներով՝ 90-ականներին Ալեքսանդր Մաթուսովը իզմայլովյան հանցավոր խմբավորման անդամ է եղել, այնուհետեւ սեփական խումբն է ստեղծել: Հանցավոր աշխարհում շչելկովյան խմբավորումը հայտնի է իր առանձնակի դաժանությամբ:

1995-2009թթ. Բասմաչի հանցախումբը 60 սպանություն է կազմակերպել, ինչպես նաեւ բազմաթիվ առեւանգումների ու շորթումներ նախաձեռնել: Այդ հանցագործությունները իրականցվում էին ոչ միայն Մոսկվայում, այլ նաեւ Պետերբուրգում, դրանց արվարձաններում, պատմել է Թաիլանդում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոս Ալեքսեյ Ֆալունինը:

Այժմ քննարկվում է ռուս մաֆիոզին հայրենիք արտահանձնելու հարցը: «Մոտ ժամանակներում Մաթուսովը կարտաքսվի Ռուսաստան եւ կկանգնի դատարանի առաջ», - ասել է Ալեքսեյ Ֆալունինը:

Մոտ ժամանակներոս Ռուսաստան կարտաքսվեն ՌԴ-ի եւս 3 քաղաքացիներ: Ուստի կարելի է փաստել մեր համագործակցության դրական արդյունքների մասին», - եզրափակեց Ֆալունինը: