Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հրաժարականի պահանջների համատեքստում խնդրել է երկրի խորհրդարանի ստորին պալատին քվեարկել կառավարության վստահություն հայտնելու հարցը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կառավարությունը խառնված է եղել պաշտոնյաների, այդ թվում՝ արտգործնախարար ռադեկ Սիկորսկու հեռախոսազրույցների ձայնագրության սկանդալում: Հեռախոսազրույցներից մեկում Սիկորսկին Լեհաստանի եւ ԱՄՆ միությունն «անլուրջ» է անվանել»:
Քվեարկությունը կայանալու է այսօր, եւ կառավարող կոալիցիան, ինչպես ակնկալվում է, կստանա վստահության քվե:





























