Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում քրիստոնյա եւ մուսուլման հանրությունների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով երեք օրվա ընթացքում մոտ 50 մարդ է մահացել: Այդ մասին հաղորդել է Խաղաղարար ուժերի աֆրիկյան միության նախագահը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նրա խոսքով, արյունահեղությունը սկսվել է Բամբարի քաղաքում, որտեղ տեղակայված են փոխստականների ճամբարները, երկուշաբթի 17 մուլսումանների սպանությունից հետո: «Քաղաքացիների վրա հարձակումներից եւ տների ոչնչացումից բացի, նաեւ զինյալ խմբավորումների միջեւ կենտրոնացված բախումներ են արձանագրվել», - ասել է խաղարարների ներկայացուցիչը:




























